Ուռուցքաբանություն
Տեղեկատվություն բրախիթերապիայի վերաբերյալ. oncology.am
Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան հանդիսանում է ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկը, որը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ համակցված: «Բրախի» հունարեն նշանակում է մոտ, այստեղից էլ անվանման ծագումը՝ բուժում մոտ տարածության վրա՝ բրախիթերապիա: Մեթոդի գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է տալիս հասցնել և կենտրոնացնել մաքսիմում դոզան ուռուցքի հատվածում՝ հնարավորինս պահպանելով ուռուցքը շրջապատող հարակից հյուսվածքները և ռիսկի օրգանները ավելորդ ճառագայթումից:
Բրախիթերապիան ներկայումս ունի լայն տարածում և լայնորեն կիրառվում է կանանց սեռական օրգանների, շագանակագեղձի, կերակրափողի, ուղիղ աղու, լեզվի և այլ տեղակայումների դեպքում: Բրախիթերապևտիկ բուժման դեպքում՝ ռադիոակտիվ աղբյուրը ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով:
Ըստ տեղակայման բրախիթերապիան դասակարգվում է.
- Ներխոռոչային
- Ներհյուսվածքային
- Վիրահատական
- Վասկուլյար (կորոնար զարկերակներ)
- Ներլուսանցքային
- Միկրոգնդեր
- Մակերեսային (լեյպցիգյան ապլիկատոր)
- Մամմոսայտ
Բրախիթերապիայի նշված տարատեսակներից մենք կանդրադառնանք ներխոռոչային տեսակին, որը այսօր կիրառվում է Վ. Ա. Ֆանարջյանի անվ. «Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն» ՓԲԸ-ի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում՝ արգանդի վզիկի, հեշտոցի և արգանդի մարմնի բուժման դեպքում՝ շատ դեպքերում համակցելով 2D կոնվենցիոնալ կամ 3D կոնֆորմալ ճառագայթային թերապիայի հետ միասին: Բուժումը իրականացվում է ինչպես վիրահատության չենթարկվող տեղակայումների, այնպես էլ հետվիրահատական ծրագրերով: Անհրաժեշտ դեպքերում բուժումը զուգակցվում է նաև քիմիաթերապիայի հետ՝ քաղցկեղային բջիջների ռադիոզգայնությունը բարձրացնելու նպատակով:
Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում տեղակայված է հոլանդական արտադրության բարձր դոզայի հզորությամբ՝ 192Ir ռադիոակտիվ աղբյուր պարունակող՝ MicroSelectron սարքը(նկ.1)` համապատասխան PLATO պլանավորման համակարգի(նկ.2) հետ միասին՝ բուժման ծավալը պլանավորելու և դոզայի բաշխման ճշգրտությունը ապահովելու համար: Նշված պահանջները կանոնակարգվում են միջազգայնորեն ընդունված և ներկայումս լայնորեն կիրառվող ուղեցույցներով՝ ելնելով բուժման որակի երաշխիքի ծրագրի պահանջներից:
Բուժման ընթացքում կիրառվում են նաև տարատեսակ ապլիկատորներ՝ ելնելով ուռուցքի անատոմիական տեղակայումից և հիվանդության փուլից՝ դոզայի համասեռ բաշխումը ապահովելու համար(նկ. 2 ա; բ):
Կանանց վերարտադրողական օրգանների ներխոռոչային ճառագայթային բուժմամբ զբաղվում է ճառագայթային ուռուցքաբանը՝ համագործակցելով բժշկական ֆիզիկոսների, դոզիմետրիստների, ճառագայթային տեխնիկների և այլ մասնագետների հետ։
ՀՀ ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով կանացի օրգանների հետ կապված չարորակ նորագոյացությունների որակյալ և լիարժեք բուժումը ապահովելու համար։
Բուժման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել՝
ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջանի անվան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Ռադիոգինեկոլոգիական բաժանմունք
Բաժանմունքի վարիչ բ.գ.դ. Է. Ռ. Բախշինյան
ՀՀ, Երևան, Ֆանարջյան 76,
Հեռ. +374 91 401109
Էլ-փոստ՝ [email protected]
09.03.2017 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
